Հանրապետականները վերադառնում են Ավինյանի շնորհիվ…Նոր Նորքում կնշանակվի հանրապետական թաղապետ

Մինչ Հայաստանում մեկը մյուսի հետևից ողբերգություններ են տեղի ունենում Նոր Նորքի թաղապետարանում կրքերը թեժանում են: Պարզվում է, որ Հանրապետական Կուսակցությունն անցել է կտրուկ գործողությունների և ցանկանում է իր թեկնածուին Ավինյանի հետ գաղտնի բանակցությունների արդյունքում նշանակել Նոր Նորքի թաղապետ: Հիշեցնենք, որ ներկայիս թաղապետ Արմեն Մհերյանը Տիգրան Ավինյանի հետ միասին ցանկանում է իր փոխարեն գաղտնիորեն թաղապետ նշանակել Մելիք Գասպարյանին, մի մարդու, ով իր ողջ կյանքի ընթացքում ծառայել է թալանով զբաղված Հանրապետական Կուսակցությանը և ում աշխատասենյակում մինչ օրս կախված է ժողովրդի կողմից մերժված Սերժ Սարգսյանի նկարը: Այստեղ մի բան միայն անհասկանալի է, Տիգրան Ավինյանը եկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ — ին ՙՙծառայելու՚՚ , թե եկել է, որպեսզի գաղտնի համագործակցի նախկինների հետ, մասնավորապես հանրապետականների: Իսկ միգուցե այս ամբողջ գործընթացի մեջ մեծ գումարներ են շրջանառվում: Կարելի է ասել, որ կրքերն ամեն օր թեժանում են, իսկ մենք հետևողական կլինենք, որ ոչ մի մերժված հանրապետական որևէ պաշտոն չզբաղեցնի և կրկին թալանով չզբաղվի:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*


Яндекс.Метрика