13 զոհվածի աճյուն է փոխանցվել հարազատներին

Քննչական կոմիտեում ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտերի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը, զոհվածների աճյունները փոխանցվել են հարազատներին

Քննչական կոմիտեից փոխանցում են, որ ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է.

«Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը». Նշենք, որ այդ օրերին Ադրբեջանը կրակել էր նաեւ հայկական գյուղերի վրա

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*


Яндекс.Метрика